ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ կոնգրեսականը Արցախի հարձակումները դատապարտող բանաձև կներկայացնի

ԱՄՆ կոնգրեսականը Արցախի հարձակումները դատապարտող բանաձև կներկայացնի

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ վերջին հարձակումները դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Սանչեսի՝ Ներկայացուցիչների պալատին ներկայացվելիք բանաձևի նպատակն է Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելումը: Այն պետք է բարձրացնի իրազեկումը, որի շնորհիվ հնարավոր կլինի պաշտպանել մարդկանց կյանքը Արցախի Հանրապետությունում երեսուն տարվա փխրուն խաղաղության խախտումից հետո:

Սանչեսը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Թուրքիայի օժանդակությամբ ու աջակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում