Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչությունն աննախադեպ նախազգուշացում է արել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին՝ Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի փորձարկման մասին տեղեկությունը ստանալուց հետո: Այս մասին տեղեկացնում է usnews.com պարբերականը:
Պենտագոնը խստորեն դատապարտել է փորձարկումները և սպառնացել պատժել Թուրքիային:
«Եթե տեղեկությունը հավաստի է, ապա գերատեսչությունը խստագույնս դատապարտում է փորձարկումը: Մենք հստակ հայտարարում ենք՝ S-400 համակարգերի փորձարկումը չի համապատասխանում Թուրքիայի պարտավորություններին՝ որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակցի»,- հայտարարել է Պենտագոնի գլխավոր խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:










