ՄՄարի Կոստանյան

Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախի դեմ բռնությունները

Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախի դեմ բռնությունները

Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին ու համերաշխություն հայտնել հայերին ու ԱՄՆ-ում հայ համայնքին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող բռնությունը, որը թեև տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն չափազանց և անմիջական կարևորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք և հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուևան:

Շերիֆը հայտնել է, որ Լոս Անջելեսում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որևէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս:

«Մենք ականատեսն ենք և դատապարտում ենք Արցախի բնակչության դեմ իրականացվող բռնությունը և հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- գրել է Լոս Անջելեսի շերիֆը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում