ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիան ցնցված է Փարիզում տեղի ունեցած ողբերգությունից

Ֆրանսիան ցնցված է Փարիզում տեղի ունեցած ողբերգությունից

Ֆրանսիան ցնցված է Փարիզի հյուսիսարևմտյան  արվարձաններում ուսուցչի գլխատման փաստից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն անվանել է «իսլամիստական ահաբեկչական հարձակում»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հայտնի է դարձել, որ սպանված ուսուցիչն իր աշակերտներին ցուցադրել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Հանցագործը սպանվել է իրավապահների կողմից: Մակրոնի հավաստմամբ՝ ուսուցիչը մահացել է ազատության մասին ուսուցանելու պատճառով:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ահաբեկիչները կպարտվեն, որովհետև իրենք քայլեր կձեռնարկեն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում