ՄՄարիամ Մխիթարյան

Բեռլինի դատարանը պարետային ժամ մտցնելն անհիմն է համարել

Բեռլինի դատարանը պարետային ժամ մտցնելն անհիմն է համարել

Բեռլինի վարչական դատարանը անօրինական է համարել քաղաքում հաստատված պարետային ժամը, որի կանոնների համաձայն՝ ռեստորանները պետք է փակվեն երեկոյան 23-ին և չբացվեն մինչև առավոտյան ժամը 6-ը՝ տեղեկացնում է Euronews-ը:

Այս միջոցառումը վիճարկել է Բեռլինի մի քանի ռեստորան:

Դատարանը եզրակացրել է, որ պարետային ժամ մտցնելն անհիմն է: Ըստ վիճակագրության՝ ռեստորանները նկատելի դեր չեն ունեցել վարակի տարածման հարցում, քանի որ նրանք ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ:

Դատական ​​նիստերին ռեստորանների դիրքերը պաշտպանող փաստաբանները առաջ են տարել այն թեզը, որ ռեստորանների փակումը հակառակ արդյունքի կհանգեցնի. երիտասարդները կհավաքվեն այնպիսի վայրերում, որտեղ համաճարակաբանական պահանջները չեն պահպանվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում