ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի հետ կապված խուզարկություններ Ֆրանսիայում

Կորոնավիրուսի հետ կապված խուզարկություններ Ֆրանսիայում

Համաճարակի դեմ պայքարում իրականացվող հետաքննության շրջանակներում Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների տներում, այդ թվում առողջապահության նախարար Օլիվիե Վերանի և Ֆրանսիայի հանրային առողջության ազգային գործակալության ղեկավար Ժերոմ Սալոմոնի տանը՝ հայտնում է BBC-ին:

Պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունը սկսվել է դատարանի որոշման հիման վրա, որը կայացվել է համաճարակի բռնկումից անմիջապես հետո: Պատճառը անձնական պաշտպանիչ միջոցների սուր պակասն էր, որին բախվում էին ֆրանսիական հիվանդանոցները, ինչպես նաև ոչ ժամանակին ընդունված որոշումները: Բազմաթիվ դատական ​​բողոքներ են ներկայացրել բժիշկներն ու Covid-19-ից մահացածների հարազատները:

Ըստ վերջին տեղեկությունների՝ վարակվածության դեպքերի քանակով Ֆրանսիան Եվրոպայում երկրորդ տեղում է, իսկ աշխարհում՝ 10-րդը. 820,3 հազար հիվանդ, 33 հազար մահ: Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ վարակը տարածվել է երկրի բոլոր շրջաններում:

Չորեքշաբթի պարետային ժամ է հաստատվել երկրի ամենամեծ քաղաքներում՝ Փարիզում, Մարսելում, Լիլում, Լիոնում, Ռուանում, Սենտ Էթյենում, Թուլուզում, Գրենոբլում և Մոնպելյեում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում