ՄՄարի Կոստանյան

Էստոնիան 100 հազար եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար

Էստոնիան 100 հազար եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար

Էստոնիան կառավարության պահուստային ֆոնդից 100 հազար եվրո կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը հաղթահարելու համար:  Այս մասին տեղեկացնում է Politika կայքը:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, հետևաբար իրենք չեն կարող դիտորդի դերում լինել:

Նախարարն Էստոնիայի կառավարությանն առաջարկել է 100 հազար եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթևացնելու համար, ինչը կառավարությունն ընդունել է:

Միաժամանակ Էստոնիայի արտգործնախարարը կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Նրա հավաստմամբ՝ երրորդ կողմերը չպետք է միջամտեն այս հակամարտությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում