ՄՄարի Կոստանյան

CBS-ը իր երկու աշխատակիցներին աշխատանքից հեռացրել է հայ ցուցարարների դեմ ատելության խոսքի համար

CBS-ը իր երկու աշխատակիցներին աշխատանքից հեռացրել է հայ ցուցարարների դեմ ատելության խոսքի համար

CBS հեռուստաընկերության ղեկավարությունը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին նամակ է հղել, որում ներողություն է խնդրել ընկերության շենքի մատույցներում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Massispost պարբերականը:

Նամակում մասնավորապես ասվում է, որ Լոս Անջելեսում ընկերության շենքի մոտ հայկական համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ երկու հոգի ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ակտիվիստների հասցեին: Այդ անձինք եղել են CBS-ի աշխատակիցներ:

Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունն ընկերությունում դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում