ՄՄարի Կոստանյան

ՌԴ-ի ու ԵՄ-ի արտաքին քաղաքականությամբ զբաղվող ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման

ՌԴ-ի ու ԵՄ-ի արտաքին քաղաքականությամբ զբաղվող ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան խորհրդակցություններ են անցկացրել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվել է հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ»,- նշվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում