ՄՄարի Կոստանյան

Սիրիական հետք. Վոլգոգրադում կանխվել են ահաբեկչություններ

Սիրիական հետք. Վոլգոգրադում կանխվել են ահաբեկչություններ

Ռուսաստանում միջազգային ահաբեկչական ցանցի ոչնչացումից հետո Վոլգոգրադում ահաբեկչություններ են կանխվել: Այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանում արգելված «Կատիբատ ալ Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկից են, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Վոլգոգրադում»,- ասվում է կենտրոնի մեկնաբանության մեջ:

Հայտնի է նաև, որ կանխված դիվերսիայի նախապատրաստությունները համակարգվել են Սիրիայից: Իսլամիստները մտադրվել էին պայթեցնել վարչական շենքեր, զինվորական հանրակացարանը, արտադրամասեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում