Միջերկրական ծովում թուրք-հունական լարվածության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Հունաստանին այնպիսի պատասխան տալ ցամաքում, ինչին արժանի է: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Մենք կշարունակենք ցամաքում արժանի պատասխան տալ Հունաստանին ու Հունաստանի կիպրական հատվածին, որոնք Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հարթակներում չեն կատարել իրենց խոստումը»,-հայտնել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի դաշնակիցներ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան միջերկրածովյան վիճահարույց ջրերում գազի հետազոտական առաքելությունը որակել է սադրանք և Անկարային կոչ արել հետ կանչել հետազոտական նավը:
Անտեսելով միջազգային կոչերը՝ Թուրքիան Oruc Reis նավն ուղարկել է տարածաշրջան:










