ՄՄարի Կոստանյան

Ավելի քան 100 ամերիկացի կոնգրեսականներ պահանջել են դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ավելի քան 100 ամերիկացի կոնգրեսականներ պահանջել են դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Միացյալ Նահանգների Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել են դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով ռազմական հանցագործությունների համար պատժել Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի  գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է երկկուսակցական հիմքով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիևի ռեժիմների դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում