ՄՄարի Կոստանյան

Միայն անցյալ ամիս Ադրբեջանը Թուրքիայից գնել է 77 մլն դոլարի սպառազինություն

Միայն անցյալ ամիս Ադրբեջանը Թուրքիայից գնել է 77 մլն դոլարի սպառազինություն

Այս տարի Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող  ռազմական օգնության ծավալներն ավելացրել է վեց անգամ: Նախքան Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը միայն անցյալ ամիս Ադրբեջանին վաճառվել են ԱԹՍ-ներ ու ռազմական այլ զինտեխնիկա, որի ընդհանուր գումարը կազմում է 77 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Պարբերականը նշում է, որ 2020-ի առաջին ինը ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական համակարգեր ու օդային զինտեխնիկա: Ադրբեջանի գնած ԱԹՍ-ների, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զինտեխնիկայի մեծ մասը տեղ է հասել հուլիսից հետո:

Հուլիսին սպառազինության 278 880 դոլարի ծախսը օգոստոսին աճել է՝ հասնելով 36 միլիոնի, իսկ սեպտեմբերին՝ 77.1 միլիոն դոլարի:

2019-ի առաջին ինը ամսվա ընթացքում Ադրբեջանը սպառազինության գնման վրա ծախսել է 20.7 միլիոն դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում