ԿԿարմեն Ղուկասյան

Կրի՛ր դիմակ, նպաստի՛ր բանակի համար միջոցների գեներացմանը. Արտակ Մանուկյան

Կրի՛ր դիմակ, նպաստի՛ր բանակի համար միջոցների գեներացմանը. Արտակ Մանուկյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ կոչ անելով դիմակ կրել:

 
«Կրի՛ր դիմակ, որ թիկունքը պինդ լինի: Համավարակի դեմ կանոնները պահպանելով ու չվարակվելով 400000 դրամով թեթևացնում եք պետության հնարավոր բեռը ու անուղղակիորեն 400000 դրամ եք փոխանցում Համահայկական հիմնադրամ:

 

Հարգելի հայրենակիցներ,
 
Ուրախալի է, որ ամեն մեկս ուզում է իր ներդրումը ունենա և աջակցի բանակին: Մարդիկ կան, որ գումար են ուղարկում, բայց դիմակ չեն կրում...
 
Հայեր ջան, Ձեր ցավը տանեմ, մեռա գրելով, բայց էլի պիտի կրկնեմ... Մեկ կորոնավիրուսով հիվանդը միջինում պետության կատարած ծախսը մեծացնում է օրական մոտ 40 հազար դրամով:
 
Հիմա ո՞րն է լավ կանոնները չպահպանելու արդյունքում, օրինակ՝ տասն օր հիվանդանաք ու պետությունը Ձեր վրա միջինում կատարի 400000 դրամի ծա՞խս, թե՞ դիմակ կրեք ու համարեք, որ 400000 դրամ գումար եք փոխանցել Համահայկական հիմնադրամին:
 
Առողջապահական համակարգի ու հզորությունների, հնարավոր մահերի մասին էլ չեմ խոսում...
 
Կրի՛ր դիմակ, նպաստի՛ր պետության թիկունքը ամրապնդելուն և բանակի համար միջոցների գեներացմանը»,- գրել է Մանուկյանը:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում