ՄՄարի Կոստանյան

Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Ղարաբաղում կապահովվի կրակի դադարեցումը

Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Ղարաբաղում կապահովվի կրակի դադարեցումը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը կպահպանեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԽՄԿ Եվրասիական տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Հուսով ենք, որ կրակի դադարեցման մասին մարդասիրական պայմանավորվածությունը կպահպանվի, որը զգալի թեթևություն կբերի բոլոր տուժածներին»,- ասել է Մարտին Շուեպը:

Կարմիր խաչը պատրաստ է նպաստելու կողմերին զոհվածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաև գերիների ազատ արձակմանը, սակայն կողմերը պետք է իրար հետ պայմանավորվեն ձևաչափի հարցում: Կարմիր խաչը, առաջարկներ անելով, շարունակում է կողմերի հետ քննարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում