ՄՄարի Կոստանյան

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության  վերաբերյալ:

Ուղղափառ եկեղեցու հովվապետը մասնավորապես ասել է.

«Խորապես կարեկցում եմ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին՝ արդեն ավելի քան 30 տարի ձգվող զինված հակամարտության լարվածության նոր սրացման կապակցությամբ: Կրկին հրթիռակոծվում են բնակավայրերը, մարդիկ են մահանում, ոչնչացվում են սրբավայրեր, մշակութային ժառանգության հուշարձաններ, խաղաղ բնակիչների տներ: Անկեղծորեն կարեկցում եմ այս սարսափելի պատերազմի զոհերին, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»:

Ռուս Ուղղափառ Եկեղեցին հակամարտության հենց սկզբից արել և անելու է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ միասին Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողի վրա խաղաղություն հաստատվի:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում