ՄՄարիամ Մխիթարյան

Շվեդիայի խորհրդարանում կոչ են արել դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակը

Շվեդիայի խորհրդարանում կոչ են արել դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակը

Շվեդիայի խորհրդարանում ընդդիմությունը հայտարարել է, որ պաշտպանության ազգային քաղաքականության ձևավորման շրջանակում կառավարությունը պետք է քննարկի երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակը: Ըստ ընդդիմադիր պատգամավոր Էդվարդ Ռիեդլի, Շվեդիան «շատ լուրջ իրավիճակում է» հայտնվել Ռուսաստանի ռազմական ներուժի ուժեղացման և օգտագործման պատճառով: Այս մասին տեղեկանում ենք RT-ից:

Փորձագետները նշում են, որ Շվեդիայում հաճախ են հնչել նման առաջարկներ, բայց մինչ այժմ և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը դրանք համարել են ոչ իրատեսական: Բացի դրանից՝ ավելի քան 200 տարի Ստոկհոլմը հավատարիմ է իր համար շահեկան ռազմական չեզոքության դիրքորոշմանը, և այդ կապակցությամբ էլ, ըստ փորձագետների, տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում Շվեդիան չի ընդունի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում