ԿԿարմեն Ղուկասյան

Զոհվել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ևս երկու սան

Զոհվել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ևս երկու սան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը և Գևորգ Մուրադյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական 2016-2019 թթ. կրթական ծրագրի շրջանավարտ էր։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում