ԿԿարմեն Ղուկասյան

Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի հավաքագրել է ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների. Փաշինյան

Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի հավաքագրել է ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների. Փաշինյան

Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա՝ Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։

Եվ, իհարկե, բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում