ԿԿարմեն Ղուկասյան

Իմ հերո՛ս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ. ԱՀ նախագահի գրառումը

Իմ հերո՛ս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ. ԱՀ նախագահի գրառումը

ԱՀ նախագահը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ հայրենիքի համար մղվող պայքարում զոհվել է իր լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ

 

Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը:

 
Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին...

 

Նա դարձավ առաջիններից մեկը, ով Արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

 

Իմ հերո՛ս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ, ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին:
 
Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:

 

Ննջիր խաղաղությամբ...»,- գրել է ԱՀ նախագահը:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում