ՄՄարի Կոստանյան

Մեծ Բրիտանիան ութերորդ երկիրն է, որ Բելառուսից հետ է կանչում իր դեսպանին

Մեծ Բրիտանիան ութերորդ երկիրն է, որ Բելառուսից հետ է կանչում իր դեսպանին

Մեծ Բրիտանիան ութերորդ եվրոպական երկիրն է, որ Բելառուսից հետ է կանչել իր դեսպանին: Այսպիսով Միացյալ Թագավորությունը ցանկացել է իր համերաշխությունը հայտնել Լեհաստանին ու Լիտվային այն բանից հետո, երբ պաշտոնական Մինսկը երկու երկրներին հրահանգել էր նվազեցնել իրենց դիվանագիտական առաքելության աշխատակազմը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Բրիտանիան դատապարտում է Բելառուսի որոշումը՝ լեհ և լիտվացի դիվանագետների վտարումը, ինչը նա որակել է որպես «միանգամայն անհիմն»:

Հիշեցնենք, որ Լեհաստանն ու Լիտվան 35 դիվանագետ են հետ կանչել Բելառուսից: Հինգ օր առաջ էլ Մինսկը Եվրամիության երկու անդամ պետություններից հետ էր կանչել իր դեսպաններին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում