ՄՄարի Կոստանյան

Կանադան Թուրքիային կոչ է անում հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից

Կանադան Թուրքիային կոչ է անում հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան պետք է հեռու մնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունից: Այս մասին հայտնել է CBC պարբերականը:

«Ուղերձը շատ հստակ է եղել՝ արտաքին կողմերը չպետք է մասնակցեն հակամարտությանը, քանի որ սա չափազանց բարդ իրավիճակ է»,- ասել է Կանադայի արտգործնախարարը:

Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Կանադան ցավում է մարդկային կորուստների համար: Ըստ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի՝ պետք է հստակեցվի, որ ոչ ոք չպետք է բորբոքի հակամարտությունը, այլ հակառակը՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի՝ կողմերին բանակցային սեղանի շուրջը նստեցնելու, հրադադարի ռեժիմը հարգելու և քաղաքացիներին պաշտպանելու կոչերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում