ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի Պարենի գործակալությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին

ՄԱԿ-ի Պարենի գործակալությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին

«Սնունդը քաոսի դեմ լավագույն պատվաստանյութն է» կարգախոսը պատկանում է ՄԱԿ-ի Պարենի գործակալությանը՝ WFP-ին, որը նվաճեց Խաղաղության Նոբելյան մրցանակը: Պարենի համաշխարհային ծրագիրն այդ բարձր պատվին արժանացավ սովի դեմ պայքարի և հակամարտությունից տուժած շրջաններում խաղաղության պայմանները բարելավելու ջանքերի համար՝ հայտնում է Reuters-ը:

Հռոմում հիմնված կազմակերպությունը նշում է, որ ամեն տարի օգնում է շուրջ 97 միլիոն մարդու 88 երկրից, և աշխարհում յուրաքանչյուր իններորդ մարդը դեռ բավարար սնունդ չունի:

«Միջազգային համերաշխության և բազմակողմանի համագործակցության անհրաժեշտությունն ավելի ակնառու է, քան երբևէ»,- ասուլիսում ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը:

Նրա խոսքով, ՊՀԾ-ն շարժիչ ուժ է սովը որպես պատերազմի և բախումների զենք օգտագործելուն ուղղված ջանքերը կանխելու համար, իսկ COVID-19-ի համաճարակը, որը, ըստ ՊՀԾ-ի, կարող է կրկնապատկել սովն ամբողջ աշխարհում, այն էլ ավելի արդիական է դարձրել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում