ՄՄարի Կոստանյան

Մարիա Զախարովան անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու հարցի կարգավորման ուղիներին

Մարիա Զախարովան անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու հարցի կարգավորման ուղիներին

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին օրերի լարվածությանը՝ նշելով, որ Ռուսաստանն, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանն ու բանակցային գործընթացի վերսկսմանը:

Զախարովան՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միասնական վկայություն նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների համատեղ հայտարարությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ստեղծված դրության թեման հոկտեմբերին 2-ին, 5-ին, 7-ին քննարկել է ՀՀ վարչապետի հետ: Նույն հարցը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է նաև Ադրբեջանի նախագահի հետ: ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ մշտական շփման մեջ է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- հայտնել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ ՌԴ-ն գործողությունների տարբեր մեխանիզմներ է մշակում, այդ թվում՝ մոսկովյան հարթակի՝ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար տրամադրումը՝ Մինսկի խմբի համանախագահությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում