ՄՄարի Կոստանյան

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտությանը՝ կառույցի ներգրավվածության հավանականությունը

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտությանը՝ կառույցի ներգրավվածության  հավանականությունը

ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայաստանին ռազմական աջակցություն կցուցաբերի տարածքային ամբողջականության դեմ իրական սպառնալիքի կամ ուղիղ ռազմական հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

«Պետք է դիտարկել երկու շեմ: Առաջինը՝ երբ իրական սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ-ի ցանկացած անդամ պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու անվտանգության դեմ: Այս դեպքում նա իրավունք ունի դիմել ՀԱՊԿ-ին, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմը և այդ պետության հայցի համաձայն երկրին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն կամ աջակցություն»,- լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:  

«Երկրորդ դեպքը ագրեսիան է, այսինքն՝ ռազմական հարձակումը: Այն դիտարկվում է որպես ագրեսիա մեր բոլոր պետությունների դեմ: Այդ դեպքում էլ՝ մեր երկրի հայցով, ագրեսիայի օբյեկտին անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: Նման դեպքերում գործարկվում է ՀԱՊԿ-ի արձագանքման ռեժիմը»,- հայտնել է Ստանիսլավ Զասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում