ՄՄարի Կոստանյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. РИА Новости

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում  Բաքվի հետ բանակցություններ է  սկսել. РИА Новости

Ժնևում սկսվել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի ժնևյան մասնաճյուղի Ֆրանսիայի համանախագահությունից, հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի տարածքից դուրս՝ գաղտնի վայրում և դռնփակ ձևաչափով: Բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը:

Ռուսաստանի համանախագահությունից հայտնում են, որ այսօր Ժնև է մեկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Երեկվանից Ժնևում է գտնվում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում