ԿԿարմեն Ղուկասյան

Պատերազմական իրավիճակում գտնվող ցանկացած պետության հաջողություն պայմանավորված է նաև իր տեղեկատվական պատրաստությամբ. Սենոր Հասրաթյան

Պատերազմական իրավիճակում գտնվող ցանկացած պետության հաջողություն պայմանավորված է նաև իր տեղեկատվական պատրաստությամբ. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով. 

«Ցանկացած պետության հաջողություն, առավել ևս, եթե նա գտնվում է պատերազմական իրավիճակում, մեծապես պայմանավորված է նաև իր տեղեկատվական պատրաստությամբ:

Տեղեկատվություն, որը կոչված է ոչ միայն բոլոր հավանական ու անհավանական միջոցներով՝ հանուն նպատակի՝ արդարացնել սեփական մարտավարությունը, ինչպես դա անում է Ադրբեջանը, այլև իր արդարացիության մեջ դիմացինին համոզել արժանահավատություն ներշնչող փաստերով ու մոտեցումներով, ինչպես դա անում է հայկական կողմը:

Իրոք, ուրախ և հպարտ եմ, որ հայրենական ռազմատեղեկատվական ոլորտը ներկայացնող իմ գործընկերներն այս ծանր օրերին իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բավականին մտածված, օպերատիվ և կազմակերպված: Վերջնական հաղթանակը մերն է լինելու»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում