ՄՄարի Կոստանյան

Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար. Սերգեյ Նարիշկին

Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար. Սերգեյ Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության պայմաններում Անդրկովկասը կարող է ահաբեկչական կազմակերպությունների համար պլացդարմի վերածվել: Այս մասին ասվում է հետախուզական ծառայության տնօրենի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Ղարաբաղում սաստկացող ռազմական դիմակայությունը մագնիսի նման ձգում է միջազգային ահաբեկչական տարբեր կառույցների գրոհայինների»,- ասել է Նարիշկինը:

«Մեզ չի կարող չանհանգստացնել այն, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել  Հայաստանի ու Ադրբեջանի հարակից տարածքներ, այդ թվում՝ նաև Ռուսաստան»,- ընդգծել է Նարիշկինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում