ՄՄարի Կոստանյան

Ավստրալահայերը բողոքի ցույց են անցկացրել Կանբերայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ավստրալահայերը բողոքի ցույց են անցկացրել Կանբերայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Հարյուրավոր ավստրալահայեր են ժամանել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերա՝ երկրի կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել հայկական տարածքի դեմ ռազմական գործողությունների մասին՝ դրանք անվանելով պատերազմական հանցագործություն: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Շուրջ 500 հայեր հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան մոտ:

«Հարձակումը հարձակում կոչեք, ագրեսորին ագրեսոր կոչեք, և հենց նույն կերպ անվանեք Թուրքիան՝ որպես քաջալերող ու աջակից»,- հայտնել է Ավստրալիայում  հայկական ազգային հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը:

«Կանբերան չի կարող սպասողական դիրքում լինել այն ժամանակ, երբ խաղաղասեր հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվում հայոց հողում»,- ասել է Կայսերյանը:

Անցյալ շաբաթ Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնն իր մտահոգությունն էր հայտնել այս կապակցությամբ ու կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել ու աջակցել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը միտված բանակցությունների ջանքերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում