ՄՄարի Կոստանյան

Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 54400 դեպք

Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 54400 դեպք

ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 54400 դեպք:  Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հիվանդության դեպքերը վերջին 24 ժամվա ընթացքում հասել են 54441-ի, մահացել Է 906 հիվանդ: Մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 43 հազար: Վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7,3 մլն դեպք և գրանցվել ավելի քան 208,7 հազար մահվան դեպք:

Ապաքինվել Է ավելի քան 2,8 մլն մարդ: Ամբողջ աշխարհում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 34,6 միլիոն դեպք: COVID-19-ի պատճառով մահացել Է 1 միլիոնից ավելի մարդ, ապաքինվել Է մոտավորապես 24 մլն մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում