ՄՄարի Կոստանյան

Իրանի արտգործնախարարը ավստրիացի ու հոլանդացի պաշտոնակիցների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Իրանի արտգործնախարարը ավստրիացի ու հոլանդացի պաշտոնակիցների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել հոլանդացի ու ավստրիացի իր պաշտոնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանի արտգործնախարարությունից:

Նիդեռլանդների ու Ավստրիայի արտգործնախարարներ Ստեֆ Բլոկի ու Ալեքսանդր Շալենբերգի հետ առանձնազրույցներում քննարկվել է հիմնահարցերի լայն շրջանակ:

Ավստրիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կողմերը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների մասին:

Իրանի ու Ավստրիայի արտգործնախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության վերջին սրացումների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում