Չնայած ագրեսորն Ադրբեջանն է, Հայաստանն ազդակ է հղել է, որ իրենք ցանկանում են աշխատել բոլոր կողմերի հետ` հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Չնայած ագրեսորն Ադրբեջանն է, Հայաստանն ազդակ է հղել է, որ իրենք ցանկանում են աշխատել բոլոր կողմերի հետ` հակամարտությունը դադարեցնելու համար: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնեն անիմաստ բռնությունները, ինչպես նաև նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Ֆրենկ Փալոնը:
ԱՄՆ կոնգրեսականը նաև նշել է, որ «Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման շուրջ»:
Even though Azerbaijan is the aggressor, Armenia has signaled they are willing to work with all parties to bring this conflict to an end. Azerbaijan and Turkey must stop the senseless violence immediately and come to the table as well.https://t.co/nXYl2vY2Ou
— Rep. Frank Pallone (@FrankPallone) October 2, 2020










