Լեռնային Ղարաբաղում հակամարտության շփման գծում սպանվել է 28 թուրքամետ սիրիացի զինյալ: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությունը՝ գրում է Al Arabiya-ն:
Պարբերականը նշում է, որ սպանվածները թուրքամետ սիրիական խմբավորումների ավելի քան 850 զինյալների թվում էին, որոնց Թուրքիան ուղարկել էր անցյալ շաբաթ` ադրբեջանցիների կողմից կռվելու համար, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությունը:
«Ֆրանսպրես» գործակալության հետ զրույցում էլ սպանված գրոհայինների հարազատները հաստատել են նրանց մահվան լուրը:










