ԿԿարմեն Ղուկասյան

Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ-ն ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում. Արցախի ԱԳ նախարարի տեղակալ

Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ-ն ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում. Արցախի ԱԳ նախարարի տեղակալ

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը հարցազրույց է տվել BBC լրատվականին: 

«Դժբախտաբար, միայն շփման գիծը չէ, որ անխնա հարձակման է ենթարկվում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից: Քաղաքացիական տները, քաղաքացիական համայնքները, քաղաքներն ու գյուղերը նույնպես թիրախավորված են: Այդ պատճառով, քաղաքացիների շրջանում կան մի շարք զոհեր, և՛ սահմանամերձ տարածքներում, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում: Առողջ բանականությունը չի կարող աջակցել այդ կարծիքին:

Մենք տեսել ենք դա 2016 թ., 2020 թ. հուլիսին, երբ Ադրբեջանը հրահրեց ագրեսիա, և մենք պետք է իսկապես օգտվենք մեր բանականությունից, փորձեք վերլուծել, թե որ կողմին է ձեռնտու սկսել այս ագրեսիան:

Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում, հատկապես երբ նրանք ջանքեր էին գործադրում վերսկսելու բանակցությունները: Ադրբեջանն է, որ բառացիորեն հայտարարել է, որ եթե այն չկարողանա Լեռնային Ղարաբաղին տիրանալ բանակցություններով, կանի դա ուժի կիրառմամբ: Մենք չպետք է մոռանանք, որ Ղարաբաղը երբեք չէ եղել անկախ Ադրբեջանի մաս։

Հույս ունեմ, որ համաշխարհային տերությունները կհասկանան, որ այս հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների, այլև Եվրոպայի և ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։

 
Համաշխարհային հանրությունը պետք է գործադրի անհրաժեշտ ճնշում, որպեսզի գերտերությունների առաջնորդները համախմբվեն և պարտադրեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների»,- ասել է Արմինե Ալեքսանյանը: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում