ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել եզդիական երկրորդ ջոկատի կազմավորման համար:
«Բոլոր այն եզդիները, ովքեր ցանկանում են մեկնել Արցախ և փոխարինել եզդիական առաջին ջոկատին, խնդրում եմ 15 օրվա ընթացքում կապ հաստատել ինձ հետ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը (հավաքագրումը եզդիական սրբավայրում)։










