ՄՄարի Կոստանյան

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ գրում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, շեշտել շփման գծում հրադադարի հաստատման և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն ընդգծել են այլ տարածաշրջաններից անօրինական կազմավորված զորամիավորումների գրոհայինների՝ հակամարտությանը ներգրավելու անթույլատրելիությունը: Նշվել է նաև Բաքվի և Երևանի կողմից քաղաքական և դիվանագիտական օգնություն​​ ցուցաբերելու տեսանկյունից ծայրաստիճան հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը:  

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անհապաղ խաղաղ բանակցություններին վերադարձնելու նպատակով կողմերը պատրաստակամություն են հայտնել իրավիճակի կայունացման համար լիովին համակարգել Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունները:

Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, այդ թվում՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը:

Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում