ՄՄարիամ Մխիթարյան

Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը

Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը

ԱՄՆ Օհայոյի Քլիվլենդ քաղաքում տեղի է ունեցել նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի Առաջին բանավեճը: Այն ուղիղ հեռարձակել է CBS News-ը:

Թեկնածուները բանավեճը սկսել են քաղաքավարի ողջույնով ու անմիջապես անցել միմյանց վիրավորելուն:

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը Թրամփին անվանել է ստախոս և պահանջել է, որ ձայնը կտրի, քանի որ ԱՄՆ նախագահը բանավեճի ընթացքում ընդհատել է Բայդենի խոսքը: Դեմոկրատ թեկնածուն Թրամփին համարել է երկրի ամենավատ նախագահը: Մինչդեռ վերջինը հակառակվել է և նշել, որ երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելու 47 ամսվա ընթացքում ավելի շատ բան Է արել, քան Բայդենը 47 տարի պետական ծառայության մեջ եղած ժամանակ:

ԱՄՆ լրատվամիջոցները բանավեճը բացասական են գնահատել, նրանց կարծիքով՝ «վիճաբանությունները վերածվել են քաոսի, երբ Թրամփն ու Բայդենը սկսել են գրոհել միմյանց վրա»:

Նրանք բանավեճի մասնակիցներին քննադատել են, քանի որ ամերիկյան հասարակությանն անհանգստացնող հարցերի հանգիստ քննարկման փոխարեն թեկնածուները զբաղվել են միմյանց նկատմամբ մեղադրանքներով ու վիրավորանքներով:

CNN հեռուստաընկերության հարցման համաձայն՝ հեռուստադիտողների 60 տոկոսը կարծում Է, որ Բայդենն իրեն ավելի լավ Է դրսևորել բանավեճում, 28 տոկոսը հաղթանակը տվել Է Թրամփին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում