ԿԿարմեն Ղուկասյան

Անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ

Անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ

Ուշադրություն, անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն:

«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց:

Ինչպես նաև «Հայփոստով» Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ:

Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը՝
Անձնական հիգիենայի պարագաներ
Ատամի մածուկ, խոզանակ
Օճառ, սափրվելու պարագաներ
Զուգարանի թուղթ
Ստերիլ բինտեր, քնապարկ
Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում