ՄՄարիա Գաբրիելյան

Մակրոնն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ

Մակրոնն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի:

Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:

Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում