ԿԿարմեն Ղուկասյան

Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ ԶՈՒ ինքնաթիռի խոցումը

Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ ԶՈՒ ինքնաթիռի խոցումը

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտում է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: 

«Արմենպրեսի» հարցին ի պատասխան, թե ինչպես է ՊԲ հրամանատարը մեկնաբանում թուրքական F-16-ի կողմից ՀՀ տարածքում ՀՀ զինված ուժերին պատկանող ինքնաթիռի խոցումը, Հարությունյանը նշել է, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ:

«Այսօր Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Մենք դատապարտում ենք այս ուխտադրուժ հարձակումը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ»,- ասել է Հարությունյանը: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում