ՄՄարի Կոստանյան

Շվեյցարիան կոչ է անում խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում

Շվեյցարիան կոչ է անում խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում

Շվեյցարիան մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բռնի հակամարտության կապակցությամբ, որը սրվել է սեպտեմբերի 27-ին: Վերջին իրադարձությունների ֆոնին, Շվեյցարիան հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում  պահպանել տարածաշրջանային անվտանգությունը, հետևաբար՝ դադարեցնել կրակը: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Բեռնը՝ գրում է swissinfo.ch կայքը:

Շվեյցարիայի իշխանությունները կողմերին կոչ են անում կատարել միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը:

«Առարկայական բանակցությունները պետք է վերսկսվեն անմիջապես ու առանց նախապայմանների: Շվեյցարիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության բանակցային լուծմանը և պատրաստ են, ինչպես նախկինում, բարձր մակարդակի հանդիպումների»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում