ԱՄՆ-ն կվերանայի «Իսլամական պետություն» դեմ պայքարի ռազմավարությունը

ԱՄՆ-ն կվերանայի «Իսլամական պետություն» դեմ պայքարի ռազմավարությունը

ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման որոշել է վերանայել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը:  Առանց նախագահ Բաշար Ասադին պաշտոնից հեռացնելու Վաշինգտոնը սխալ է համարում զինյալների դեմ պայքարը: Մինչ այժմ նախատեսվում էր իսլամիստ ծայրահեղականներին վերացնել նախ Իրաքում, ապա Սիրիայում՝ առանց Ասադին իշխանությունից հեռացնելու:

Իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքար է մղվում նաև Եվրոպայում: Գերմանիայի ոստիկանությունը լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել է 9 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորումների, մասնավորաբար`«Իսլամական պետության» հետ կապեր ունենալու համար: Ինը ձերբակալվածներից 8-ը Գերմանիայի` 22-ից 35 տարեկան քաղաքացիներ են: Իններորդը Պակիստանի քաղաքացի է:

Գերմանիայի անվտանգության աղբյուրների տվյալով՝ այդ երկրից Սիրիա են մեկնել 450 գերմանացիներ, որոնցից շատերը համալրել են  խմբավորման շարքերը: 150-ից ավելին արդեն վերադարձել է հայրենիք:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում