ԿԿարմեն Ղուկասյան

Արցախի զինուժը լիովին վերահսկում է իրավիճակը. Ջալալ Հարությունյան

Արցախի զինուժը լիովին վերահսկում է իրավիճակը. Ջալալ Հարությունյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: 

Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ կողմից, և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում