ԿԿարմեն Ղուկասյան

ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը

ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծում ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։

«ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին՝ ապահովել բոլոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը խնայելու և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ,- ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - Մենք հորդորում ենք կողմերին՝ մշտապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում