ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիայի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիայի իրավապահ մարմինները 82 մարդու ձերբակալության օրդեր են ստորագրել, որը վերաբերում է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներին՝ կապված 2014-ին Սիրիայի Քոբանի քաղաքի վրա զինված հարձակումների դեմ բողոքի զանգվածային ցույցերի գործի հետ: Այս մասին տեղեկացնում է Massispost.com կայքը:

Անկարայի դատախազությունն այժմ գործընթաց է սկսել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ևս յոթ անդամի, այդ թվում՝ հայազգի օրենսդիր Կարո Փայլանի դեմ, ինչի հետևանքով նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից՝ ստեղծելով մեղադրանք առաջադրելու հնարավորություն:

«Դատախազության օրդերը ստանալուց հետո մեր ընկերները բերման են ենթարկվել: Օրդերով վերջ է դրվում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», իսկ այդ կուսակցությունն ազատության հույսն է»,- հայտնել է Կարո Փայլանը:

Եվրախորհրդարանի սոցիալիստ ու դեմոկրատ օրենսդիրների խումբը հանդես է եկել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ ճնշումները դատապարտող հայտարարությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում