ՄՄարիամ Մխիթարյան

Իտալացի կարդինալը հրաժարական է տվել

Իտալացի կարդինալը հրաժարական է տվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է իտալացի ազդեցիկ կարդինալ Ջիովաննի Անջելո Բեչուի հրաժարականը Սրբերի փառաբանության միաբանության պրեֆեկտի պաշտոնից՝ ասվում է Հռոմի պապի հայտարարության մեջ: Որոշման պատճառը, սակայն, չի նշվել՝ տեղեկացնում է Euronews-ը:

72-ամյա Բեչուն հրաժարվել է կարդինալի իրավունքներից, չնայած նրա 75 տարին դեռ չի լրացել: Այդ տարիքում է ընդունված պաշտոնաթող լինել Վատիկանում:

Դիտորդները Բեչուի հանկարծակի հրաժարականը կապում են Լոնդոնի անշարժ գույքի շուկայում կատարված ներդրման գործի հետ, որտեղ շրջանառվում է կարդինալի անունը: Ըստ իտալական լրատվամիջոցների՝ այդ գնումը Սուրբ Աթոռին արժեցել է մի քանի տասնյակ միլիոն եվրո և կատարվել է նվիրատվություններից ստացված միջոցների հաշվին՝ լուրջ ֆինանսական խախտումներով: Ջիովանի Անջելո Բեչուն հերքում է իր մասնակցությունը գործարքին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում