ՄՄարիամ Մխիթարյան

Մյասնիկովը բացատրել է, թե ինչու են Եվրոպան ու ԱՄՆ-ը հրաժարվում գնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Մյասնիկովը բացատրել է, թե ինչու են  Եվրոպան ու ԱՄՆ-ը հրաժարվում գնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Եվրոպան և Միացյալ Նահանգները չեն ցանկանում գնել ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութը, քանի որ ցանկանում են ստեղծել իրենց դեղամիջոցը: Արտասահմանյան երկրներում մեծ գումարներ են ներդրվել պատվաստանյութերի արտադրության համար՝ ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում:

«Ոչինչ անձնական՝ մաքուր բիզնես: Նրանք նույնպես ցանկանում են արտադրել իրենց պատվաստանյութը»,- ընդգծել է բժիշկը, նաև ավելացրել, որ, ըստ ամերիկյան իշխանությունների, ռուս գիտնականները շտապել են դեղը գրանցելու հարցում:

COVID-19-ի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը՝ Спутник V-ը, ստեղծվել է «Գամալեյա» կենտրոնում և գործարկվել օգոստոսի 15-ին: Պատվաստանյութը նախ կստանան բժիշկներն ու ռիսկային խմբերի քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային պատվաստումը կսկսվի 2021 թվականից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում