ՄՄարի Կոստանյան

Առաջիկա օրերին ևս մեկ արաբական երկիր խաղաղության համաձայնագիր կկնքի Իսրայելի հետ. ԱՄՆ դիվանագետ

Առաջիկա օրերին ևս մեկ արաբական երկիր խաղաղության համաձայնագիր կկնքի Իսրայելի հետ. ԱՄՆ դիվանագետ

Եվս մեկ արաբական երկիր խաղաղության համաձայնագիր կստորագրի Իսրայելի հետ առաջիկա օրերին: Այս մասին համոզմունք է հայտնել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:

«Մենք ծրագրել ենք, որ շուտով կհայտարարենք ավելի շատ երկրների մասին, որոնք խաղաղության համաձայնագիր կստորագրեն Իսրայելի հետ: Մեկ երկիր համաձայնագիրը կստորագրի արդեն առաջիկա մեկ-երկու օրում»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը:

Ամերիկացի դեսպանի հավաստմամբ՝ մյուս երկրներն էլ կհետևեն գործընթացին: Քրաֆթը հույս է հայտնել, որ Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի Սաուդյան Արաբիան: Մարոկկոն, Օմանն ու Սուդանը հավանաբար կլինեն արաբական մյուս երկրները, որոնք ցանկանում են կապեր հաստատել հրեական պետության հետ:

Հիշեցնենք, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով խաղաղության համաձայնագիր էին ստորագրել չորս արաբական երկիր՝ Եգիպտոսը, Հորդանանը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում