ՄՄարիամ Մխիթարյան

Մահվան դատապարտված հանցագործը բանտից փախել է իր փորած թունելով

Մահվան դատապարտված հանցագործը բանտից փախել է իր փորած թունելով

Ինդոնեզիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մահապատժի դատապարտված սինգապուրցի Կայի Չանգպանը փախել է բանտից իր փորած թունելով՝ հայտնում է Reuters-ը:

37-ամյա Չանգպանը Ջակարտայի բանտում էր 2017 թվականից: Վեց ամիս առաջ նա խոհանոցից գողացված գործիքով իր խցում գաղտնի սկսել է թունել փորել, որտեղից էլ իրականացրել է փախուստը: Այդ օրը չինացին սպասել է պահակախմբի փոփոխությանը, թունելով մտել կոյուղի և խողովակներով սողալով հասել ելքին: Բանտարկյալին առայժ չեն ​​հայտնաբերել:

Ի դեպ, սա Չանգպանի երկրորդ փախուստն է: Երեք տարի առաջ նա փախել էր Ջակարտայի մեկուսարանից լոգարանի պատի իր իսկ փորած անցքի միջով:

Ինդոնեզիայի ոստիկանությունը Չանգպանին ներառել է ամենաորոնվող հանցագործների ցուցակում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում