ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան Կիպրոսին կոչ է արել չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

Ֆրանսիան Կիպրոսին կոչ է արել չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

Ֆրանսիան Կիպրոսին կոչ է արել դադարեցնել Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը՝ դրանք կապելով Թուրքիայի դեմ պատժամիջոցների հետ՝ հաղորդում է РИА Новости-ն:

ԵՄ երկրների արտգործնախարարները չկարողացան համաձայնության գալ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի հարցում: Սահմանափակումները դեռևս համաձայնեցված չեն Կիպրոսի դիրքորոշման պատճառով: Նիկոսիան խոչընդոտում է որոշումը՝ պնդելով՝ միաժամանակ նմանատիպ միջոցառումներ հաստատել Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովում Կիպրոսի տնտեսական գոտում երկրաբանական հետազոտություններ իրականացնելու համար: Եվրոպացի առաջնորդները պատժամիջոցների հարցը կքննարկեն սեպտեմբերի 24-25-ը տեղի ունենալիք գագաթնաժողովի ժամանակ:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի կոշտ վերաբերվել Անկարային՝ ընդգծելով, որ այդ դիրքորոշումը պետք է ազդի միայն Թուրքիայի կառավարության վրա, բայց ոչ ժողովրդի: Նրա խոսքով՝ Թուրքիայի բնակչությունը «ավելիին է արժանի, քան Էրդողանի կառավարությունը»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում